ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

ԼՂՀ-ում ամփոփվել են գարնանային զորակոչի արդյունքները և քննարկվել` ձմեռային զորակոչի խնդիրները

ԼՂՀ-ում ամփոփվել են գարնանային զորակոչի արդյունքները և քննարկվել` ձմեռային զորակոչի խնդիրները
21.11.2013 | 17:52

ԼՂՀ-ում, այսօր՝ նոյեմբերի 21-ին, տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն՝ նվիրված 2013թ. գարնանային զորակոչի արդյունքների ամփոփմանը եւ 2014թ. ձմեռային զորակոչի խնդիրների քննարկմանը:
Խորհրդակցությանը ներկա են եղել ՊԲ բարձրաստիճան սպայակազմը, ԼՂՀ կառավարության անդամներ, ուժային կառույցների եւ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ:
Խորհրդակցությունը բացել եւ ներածական խոսքով հանդես է եկել ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը: Նախարարի ներածական խոսքին հաջորդել է հանրապետության գլխավոր զինկոմ, գնդապետ Մխիթար Ավշարյանի զեկույցը, որում մանրակրկիտ վերլուծության են ենթարկվել ընթացիկ տարվա գարնանային զորակոչի արդյունքները, շեշտվել արձանագրված ձեռքբերումներն ու թերացումները, իսկ այնուհետեւ ներկայացվել է գալիք տարվա ձմեռային զորակոչի նախապատրաստման ուղղությամբ իրականացված աշխատանքների համալիրը: Հանրապետության զինկոմը ներկաներին նաեւ հավաստիացրել է, որ ձմեռային զորակոչի նախապատրաստական գործընթացների լիարժեք կատարման արդյունքում՝ այսօր առկա են բոլոր նախապայմանները զինված ուժերի հերթական համալրումը հաջողությամբ իրականացնելու համար:
Նախորդ եւ սպասվող զորակոչին վերաբերող հարցերի շրջանակն էր ընդգրկում նաեւ ՊԲ կազմզորահավաքային բաժնի պետ, գնդապետ Գրիգորի Գասպարյանի զեկույցը: Բավարար գնահատելով գարնանային զորակոչի ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները՝ ելույթ ունեցողը խորհրդակցության մասնակիցների ուշադրությանը ներկայացրեց նաեւ զորամասերում եւ ստորաբաժանումներում՝ նոր համալրման ընդունման ուղղությամբ իրականացված ու իրականացվող գործընթացների ընդհանուր վիճակը:
Օրակարգային հարցերի շուրջ հանդես եկան նաեւ հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Կարեն Ղուկասյանը եւ Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Հայրիյանը:
Զեկույվներից ու ելույթներից հետո ներկաների համար ցուցադրվել է «Երիտասարդ համալրման գործընթացի կազմակերպումը պաշտպանության բանակում» վերտառությամբ տեսաֆիլմը: Այնուհետեւ ներկայացվել է ԼՂՀ պաշտպանության նախարարի «2013թ. գարնանային զորակոչի արդյունքների մասին» հրամանը, համաձայն որի նախորդ զորակոչի նախապատրաստման եւ կազմակերպման ընթացքում աչքի ընկած մի շարք զինծառայողներ ու քաղաքացիական գերատեսչությունների աշխատակիցներ արժանացել են շնորհակալության, պարգեւատրվել պատվոգրերով եւ հուշանվերներով:
Խորհրդակցությունն ավարտվել է ԼՂՀ պաշտպանության նախարարի ամփոփիչ խոսքով: Օրակարգային հարցերի շուրջ իր նկատառումները ներկայացնելով խորհրդակցության մասնակիցներին՝ հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավարը մեկ անգամ եւս ներկաների ուշադրությունն է հրավիրել նախատեսվող գործընթացների ճիշտ եւ անթերի կազմակերպման վրա եւ դրանց կատարման ուղղությամբ տվել համապատասխան հանձնարարականներ:

Դիտվել է՝ 842

Մեկնաբանություններ